News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳՆ-ն խորապես մտահոգված է Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ

ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է. «Առանձնահատուկ անհանգստություն է պատճառում հատկապես Հալեպի, այդ թվում նաեւ հայաբնակ թաղամասերի խաղաղ բնակչության դեմ զենքի խիստ դատապարտելի կիրառումը, որի հետեւանքով կան մարդկային մեծաթիվ կորուստներ:

Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների եւ տուժածների ընտանիքներին եւ հարազատներին։

Հույս ենք հայտնում, որ սիրիական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ներգրավված բոլոր կողմերն առավել վճռական կլինեն ահաբեկչության դեմ միասնական պայքարում եւ հաստատուն՝ բանակցությունների միջոցով խաղաղության վերականգնմանը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ