News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Այսօրվա Թուրքիայում ստեղծված իրավիճակը հասկանալու համար անհրաժեշտ է վերադառնալ նախորդ դարի սկզբին Հայոց ցեղասպանությանը նախորդած իրավիճակին: Այս մասին Վաշինգտոնում անցած խարհրդաժողովի ընթացքում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, Թուրքիայի Ժողովրդական դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլյանը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»

«Հայերը նախկինում կազմել են Թուրքիայի բնակչության 20 տոկոսը, այսօր մենք 0,1 տոկոսից էլ քիչ ենք: Մենք ցեղասպանություն ենք վերապրել եւ ես ծնվել եմ ցեղասպանություն վերապրած ընտանիքում»,-ասել է նա ու հավելել, որ անպատիժ հանցագործությունները նոր հանցանքներ են ծնում եւ այսօր Թուրքիայում քրդերը գրեթե նույն վիճակում են հայտնվել, որում հայերն էին մեկ դար առաջ. «Նախորդ դարի սկզբին հայերիս միակ պահանջն ապակենտրոնացումն էր, սակայն, ցեղասպանությունից հետո ձեւավորվեց չափազանց կենտրոնացված Թուրքիա»:

Արդյունքում այսօր Թուրքիայում իշխանավորն անխուսափելի դառնում է սուլթան, նշում է Փայլյանը. «Հարյուր տարի առաջ հայերն էին ոչնչացվում եւ նույն գաղափարախոսությունը՝ կենտրոնացված, անմարդկային ու անհոգի գաղափարախոսությունը շրջվել է քրդերի եւ բոլոր դեմոկրատների դեմ: Արդյունքում, այսօր Էրդողանը մեղադրանքներ է ներկայացնում բոլոր նրանց, ովքեր իրեն քննադատում են, եւ նրանց ահաբեկիչ անվանում: Եւ նա ասում է, որ շարունակելու է այդ պատերազմը մինչեւ ոչնչացվի «վերջին ահաբեկիչը», ինչի պատճառով յուրաքանչյուր օր 30-40 մարդ է զոհվում»:

Կարո Փայլյանի խոսքով, իր իշխանության առաջին տարիներին Էրդողանը, հետեւելով Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութողլուի խորհուրդներին, փորձում էր իրեն աշխարհի սուննիների առաջնորդ հռչակել, սակայն, նրա մոտ ոչինչ չստացվեց եւ Դավութողլուն աշխատանքից ազատվեց: Այսօր Էրդողանը փոխել է մարտավարությունը, փորձելով իր շուրջը միավորել Թուրքիայի ազգայնականներին, ինչը հանգեցնում է տրամադրությունների սրմանը երկրի ներսում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
Ամենաշատ