News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հունգարիայում հանրաքվե է մեկնարկել. երկրի բնակիչները պետք է քվեարկությամբ որոշեն՝ ինչպես վարվել Եվրամիության անդամ պետություններում միգրանտների տեղաբաշխման պարտադիր քվոտաների հարցով: Այս մասին հաղորդում է BBC-ն:

ԵՄ ղեկավարության ծրագրի համաձայն՝ կառույցի անդամ պետությունները պետք է 160 հազար մարդու ապաստան տրամադրեն: Եթե ծրագիրն իրականացվի, Հունգարիան պարտավորված կլինի 1294 միգրանտի ընդունել:

Քվեարկությունից առաջ անցկացված սոցհարցումների մասնակիցների մեծ մասը դեմ է արտահայտվել ծրագրին: Որպեսզի հանրաքվեն կայացած համարվի, մասնակցությունը պետք է գերազանցի 50%-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ