News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Բրիտանիան չի սպասի 2017 թվականի սեպտեմբերին Գերմանիայում նախանշված խորհրդարանական ընտրություններին՝ Եվրամիությունից երկրի դուրս գալու գործընթացը սկսելու համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Նա նաեւ բացառել է Բրիտանիայում արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը՝ հայտարարելով, որ դա կհանգեցնի «անկայունության»: «Մենք թագուհու հաջորդ ուղերձում կներկայացնենք Չեղարկման Մեծ ակտը, որը կվերացնի Եվրոպական համայնքների մասին օրենքը»,- նշել է նա:

Հունիսի 23-ին անցկացված հանրաքվեի ընթացքում բրիտանացիների մեծ մասը կողմ արտահայտվեց ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ