News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի ԱԳ նախարար Ջուլի Բիշոփը պնդում է, որ հարկավոր է քննարկել «Լոքերբիի ձեւով» միջազգային տրիբունալ ստեղծելու հնարավորությունը՝ Ուկրաինայի արեւելքում MH17 չվերթն իրականացնող մալազիական ուղեւորատար օդանավի կործանման մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Այս մասին հաղորդում է ավստրալական ABC-ն:

Նրա խոսքով՝ Նիդեռլանդներում նման տրիբունալ ստեղծելը, «հավանաբար, ավելի դյուրին կլինի», սակայն հարկավոր է վստահ լինել, որ «այն օժտված կլինի անհրաժեշտ բոլոր իրավասություններով»:

DW-ի փոխանցմամբ՝ Բիշոփը հայտարարել է նաեւ, որ նման տրիբունալ կարելի է ստեղծել՝ շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որտեղ Ռուսաստանը վետոյի իրավունք ունի: Նա նշել է, որ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի ընթացքում Նյու Յորքում հանդիպել է ողբերգության հետաքննությանը մասնակցող այլ երկրների ներկայացուցիչների հետ եւ քննարկել այդ հարցով հետագա քայլերը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ