News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն պատրաստ է հնարավորինս արագ սկսել Լեհաստանի տարածքում զորքերի տեղակայման գործընթացը: Լեհաստանի ռադիոյի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է այցով ԱՄՆ-ում գտնվող Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մացերեւիչը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պատրաստ է ե՛ւ ծանր բրիգադ, ե՛ւ զինվորների տեղակայել, որոնք կհամագործակցեն ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների զինվորականների հետ: Մացերեւիչը հիշեցրել է, որ Լեհաստանում ԱՄՆ-ի զորքերի տեղակայումը նախանշված է հաջորդ տարեսկզբին:

Նախարարը խոսել է նաեւ առավել լուրջ սպառնալիքների մասին, որոնց առջեւ կանգնած են Լեհաստանն ու ամբողջ աշխարհը. այդ սպառնալիքների թվում նա մատնանշել է հատկապես իսլամական ծայրահեղականությունը եւ ռուսական ագրեսիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ