News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն խոշոր կադրային փոփոխություններ է կատարել նախարարների կաբինետում եւ նախագահի աշխատակազմում: Այս մասին գրում է RNS-ը՝ վկայակոչելով Noticias24-ը:

Կապի եւ տեղեկատվության նախարարի պաշտոնում կրկին նշանակվել է Էռնեստո Վիլյեգասը, որը կառավարությունը լքել էր 2013 թվականին: Նախարարի պաշտոնում Վիլյեգասը պատասխանատու էր նախագահ Ուգո Չավեսի առողջության մասին պաշտոնական տեղեկատվության հրապարակման համար՝ մինչեւ նրա մահը, եւ հաճախ լրատվամիջոցների կողմից քննադատության էր արժանանում ոչ հավաստի տեղեկություն տրամադրելու համար:

Մադուրոն նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակել պատգամավոր Կարմեն Մելենդեսին: Բլանկա Եեհաուտը ստանձնել է կանանց հարցերի նախարարի, Էրիկա Ֆարիսը՝ կոմունաների նախարարի պաշտոնը: Խորհրդարանում իշխող կուսակցության պատգամավոր Ալոա Նունիեսն էլ հնդկացիների համայնքների նախարար է նշանակվել:

Օգոստոսին Նիկոլաս Մադուրոն նախարարներին հանձնարարել էր 48 ժամվա ընթացքում աշխատանքից ազատել բոլոր այն պետական ծառայողներին, որոնք ստորագրել են իր հրաժարականը պահանջող հանրագիրը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղական իրավապաշտպաններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ