News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 1-ին, ժամը 20.15-ին, Կուտական համայնքի ղեկավարի տեղակալից ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կուտական համայնքի ղեկավարի թեկնածու Միքայել Խաչատրյանը 20.000 դրամ ընտրակաշառք է տվել նույն համայնքի բնակիչ Լ.-ին:

Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 19.25-ին, Կուտական գյուղի միջնակարգ դպրոցի բակում նույն գյուղի բնակիչ Միքայել Խաչատրյանը Լ.-ին տվել է 20.000 դրամ՝ ասելով, որ հոկտեմբերի 2-ին կայանալիք Կուտական համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ քվեարկի իր օգտին:

Լ.-ից ընդունվել է հաղորդում: Վերջինս ներկայացրել է 20.000 դրամանոց թղթադրամը, ինչը փաթեթավորվել եւ կնքվել է:

Նյութերն ուղարկվել են դատախազություն՝ հետագա ընթացքը որոշելու համար:

Տպել
Ամենաշատ