News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուս ճանապարհորդ Ֆյոդոր Կոնյուխովը մտադիր է օդապարիկով ստրատոսֆերա բարձրանալ: Նա այս ամգամ թռիչքի մեկնարկը նախատեսել է Յակուտիայի տարածքից, եւ տեղի իշխանությունները նրան առավելագույն օժանդակություն են ցույց տալիս թռիչքն իրականացնելու համար: Այս մասին հայտնում է Informing-ը:

Ճանապարհորդության մասին խոսելիս Սախա հանրապետության ղեկավար Եգոր Բորիսովը հայտարարել է, որ Կոնյուխովն ականավոր մարդ է: Նա ճանապարհորդին նյութական, տեղեկատվական եւ գովազդային աջակցություն է խոստացել: Նա նշել է, որ օդապարիկի թիչքի մեկնարկի օրը եւ վայրը դեռեւս որոշված չէ: Մասնագետները հաշվարկում են այդ թռիչքին հարմար ժամանակն ու վայրը: Օդապարիկը, որը կարող է բարձրանալ անհրաժեշտ բարձրությամբ, կառուցվում է:

Հայտնի է, որ մոտ մեկ օր տեւողությամբ թռիչքը Կոնյուխովը ցանկանում է իրականացնել 2017 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ