News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Այսօր` սեպտեմբերի 18-ին, Գեղարքունիքի, Լոռիի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի թվով 377 համայնքներում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Վանաձորում եւ Գյումրիում ընտրում են ավագանիներ՝ կուսակցությունների համամասնական ընտրացուցակներով, իսկ հաղթող ուժերը րավունք կստանան քաղաքապետ նշանակել իրենց ցուցակից։

ԿԸՀ մամուլի ծառայության փոխանցմամբ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 17-ի դրությամբ 308286 է կամ 41.42%:

Սեւանում ժամը 17-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 10270 քաղաքացի կամ ընտրողների 52.60 տոկոսը, Մարտունիում՝ 4501 քաղաքացի կամ 44.34 տոկոսը, Արթիկում՝ 6557 քաղաքացի, կամ 42.74 տոկոսը, Կապանում՝ 15072 քաղաքացի, կամ 49.61 տոկոսը։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ