News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Օդերեւութաբանական անբարենպաստ պայմանների հետեւանքով Չինաստանի հյուսիսը, այդ թվում՝ մայրաքաղաք Պեկինը հայտնվել են սմոգի գերիշխանության տակ: Պեկինում օդի աղտոտվածությունը հասել է 5-րդ մակարդակի, օդի նման վատ որակը կպահպանվի եւս երկու օր: Պեկինի Օդերեւութաբանական անբարենպաստ պայմանների նախազգուշացման կենտրոնը տարվա երկրորդ կեսի սկզբին օդի սաստիկ աղտոտման մասին առաջին անգամ «դեղին մակարդակի» նախազգուշացում էր հրապարակել:

«Սինհուա»-ի փոխանցմամբ՝ օդերեւութաբանների կանխատեսումներով հոկտեմբերի 4-ին Պեկին կներթափանցի մթնոլորտային սառը հոսանք, որը կնպաստի օդի որակի լավացմանը:

Ինչ վերաբերում է առավել երկարաժամկետ կանխատեսումներին, ապա դրանք ամենեւին հուսադրող չեն: Մասնագետների կարծիքով՝ այս աշնան-ձմռան ժամանակահատվածում Չինաստանի հյուսիսում կգերակայեն օդերեւութաբանական այնպիսի պայմաններ, որոնք անբարենպաստ են վնասակար խառնուրդները ցրելու համար, այնպես որ՝ օդի ներկայիս աղտոտվածությունը միակը չէ, որի հետ Չինաստանի հյուսիսի բնակիչները ստիպված կլինեն բախվել առաջիկա մի քանի ամիսների ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ