News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Կոլումբիայում հոկտեմբերի 2-ին անցկացվում է երկրի կառավարության եւ «Կոլումբիայի հեղափոխական ուժեր» ապստամբ խմբավորման (FARC) միջեւ ձեռք բերված համաձայնագրի հանրաքվեն: DW-ի փոխանցմամբ՝ կոլումբիացիները պետք է պատասխանեն հետեւյալ հարցին՝ աջակցո՞ւմ են արդյոք խաղաղ համաձայնագրին, որը սեպտեմբերի 26-ին ստորագրել են Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը եւ FARC-ի առաջնորդը:

Հանրաքվեի նախօրեին երկրի նախագահը քվեարկությունը «պատմական որոշում» է անվանել եւ հույս է հայտնել, որ հանրաքվեին կմասնակցեն երկրի բոլոր բնակիչները: Որպեսզի հանրաքվեն կայացած համարվի, որի անցկացման ընթացքին հետեւում են 200 միջազգային դիտորդներ, դրան պետք է մասնակցի Կոլումբիայի ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 13 տոկոսից ոչ պակասը կամ մոտ 4,5 մլն մարդ: Ըստ որում՝ ինչպես ցույց են տվել վերջին հարցումները, կոլումբիացիների մեծ մասը պատրաստ է փաստաթղթին աջակցելուն:

Կոլումբիայի կառավարության եւ FARC-ի համաձայնագիրը վերջ կդնի քաղաքացիական պատերազմին, որն սկսվել է ավելի քան կես դար առաջ: Ըստ ձեռք բերված համաձայնությունների՝ քաղաքական հանցագործությունների հետ կապ ունեցող FARC-ի անդամների նկատմամբ ընդարձակ համաներում կհայտարարվի, իսկ ռազմական եւ այլ հանցագործությունների համար սահմանված պատժաժամկետները կկազմեն ազատազրկման 8 տարուց ոչ ավելի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ