News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վայրի բուսական եւ կենդանական աշխարհի անհետացող տեսակների վաճառքի մասին կոնվենցիայի (СITES) Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում անցկացվող կոնֆերանսի պատգամավորները կողմ են քվեարկել աֆրիկական գորշ թութակների միջազգային վաճառքի արգելքին:

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) ողջունել է այս որոշումը՝ այն վիթխարի առաջքայլ համարելով թռչունների հազվագյուտ տեսակների պաշտպանության գործում: Այս մասին հայտնում է BBC-ն:

Աֆրիկական գորշ թութակները (ժակո) հայտնի են մարդկային խոսքը վարպետորեն նմանակելու իրենց ունակությամբ, այդ իսկ պատճառով թութակներին հաճույքով գնում են տանը պահելու համար: Վերջին տարիներին ժակոյի պոպուլյացիան կտրուկ կրճատվել է ընդլայնվող որսագողության հետեւանքով, նաեւ Արեւմտյան Աֆրիկայի անտառների աստիճանական վերացման պատճառով, որոնք թութակների բնական ապրելավայրն են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ