News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Միջազգային իրավունքի նորմերը վերանայելու Թուրքիայի որոշ ուժերի փորձերը բացասական հետեւանքների կհանգեցնեն, հայտարարել է Հունաստանի ԱԳ նախարարը՝ անդրադառնալով Թուրքիայի արտաքին քաղաքականության գերատեսչության հայտարարություններին՝ երկու երկրների ծովային սահմանների հարցի չլուծված լինելու վերաբերյալ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ակնհայտ է, որ Թուրքիայի իշխող կուսակցությունը եւ ընդդիմությունը վիճաբանում են օտարի խորդանոցի համար: Հարեւաններից ոմանք Թուրքիայի համար այնպիսի ընթացք են ցանկանում, որը հակասում է միջազգային իրավունքի նորմերին եւ ոչ մի հանգամանքների առկայությամբ չի համապատասխանում եվրոպական երկրին: Ինչպես հայտնի է, ռեւիզիոնիստական տրամաբանությունը մշտապես հանգեցրել է բացասական հետեւանքների եւ պարտության»,- նշված է հայտարարության մեջ:

Աթենքը հերքել է երկու երկրների միջեւ սահմանների եւ Էգեյան ծովում մի քանի ժեռուտ կղզյակների պատականելության շուրջ բանակցությունների վերաբերյալ պնդումները: «Նախնական բանակցությունների միակ թեման եղել եւ մնում է մայրցամաքային խութերի սահմանազատումը՝ միջազգային իրավունքի դրույթների եւ նորմերի համաձայն»,- նշված է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ