News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հնդկաստանը 62-րդ երկիրն է, որը միացել է Կլիմայի Փարիզի համաձայնագրին: ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունել է Հնդկաստանի այդ քայլը, որը, նրա խոսքով, վկայում է կառավարության հեռատեսության մասին:

ՄԱԿ-ում հանդիսավոր արարողության ժամանակ Հնդկաստանի մշտական ներկայացուցիչ Սայեդ Աքբառուդին փոխանցել է մեկ տարի առաջ Փարիզում ընդունված Կլիմայի միջազգային համաձայնագրի վավերացված փաստաթուղթը: Այն կոչված է  ցածրածխածնային եւ էկոլոգիական ապագայի ճանապարհը հարթելուն: «Այս պատմական քայլը կնպաստի Հնդկաստանի տնտեսական աճի եւ զարգացման հետագա վստահ առաջընթացին»,- ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը՝ խոսելով Փարիզի համաձայնագրին Հնդկաստանի միանալու մասին:

Փաիզի համաձայնագիրը ոչ պակաս 55 երկրների կողմից վավերացնելուց հետո ուժի մեջ կմտնի 30-րդ օրը: Ընդհանուր առմամբ, այդ երկրներին է բաժին ընկնում աշխարհում ջերմոցային գազերի արտանետման նվազագույնը 55 տոկոսը: Պայմանագրին արդեն իսկ միացած երկրներին է բաժին ընկնում ջերմոցային գազերի արտանետման 47,79 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ