News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Այսօր` սեպտեմբերի 18-ին, Գեղարքունիքի, Լոռիի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի թվով 375 համայնքներում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Տեղամասերն արդեն փակել են դռները, եւ հանձնաժողովները սկսում են ընտրությունների արդյունքների ամփոփումը։

Վանաձորում եւ Գյումրիում ընտրել են ավագանիներ՝ կուսակցությունների համամասնական ընտրացուցակներով, իսկ հաղթող ուժերը րավունք կստանան քաղաքապետ նշանակել իրենց ցուցակից։

ԿԸՀ մամուլի ծառայության փոխանցմամբ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, նախնական տվյալներով, ժամը 20-ի դրությամբ 378557 է կամ 50.87%: Ընդամենը գրանցած էր 744217 ընտրողի անուն։

Սեւանում, նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է 11970 քաղաքացի կամ ընտրողների 61.30 տոկոսը, Մարտունիում՝ 5557 քաղաքացի կամ 54.74 տոկոսը, Արթիկում՝ 8524 քաղաքացի, կամ 55.56  տոկոսը, Կապանում՝ 18043 քաղաքացի, կամ 59.39 տոկոսը։

Տպել
Ամենաշատ