News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հրեական համայնքից ներողություն է խնդրել թմրահանցագործությունների դեմ պայքարի վերաբերյալ իր ելույթում Հոլոքոսթը հիշատակելու համար, փոխանցում է Reuters-ը:

Նա խոստովանել է, որ իր մեկնաբանությունները ամբողջ աշխարհում հարուցել են հրեաների զայրույթը, բայց պնդել է, որ նացիստների առաջնորդին հիշատակել է քննադատական ենթատեքստում, որին ինքը ենթարկվում է իր ընդդիմախոսների կողմից: «Ես որեւէ մտադրություն չունեի ինչ-որ ձեւով նսեմացնելու զոհված 6 միլիոն հրեաների հիշատակը: Ես իմ խորին ներողությունն եմ հայտնում հրեական համայնքին»,- ասել է նա:

Ավելի վաղ, խոսելով թմրահանցագործությունների դեմ պայքարի մասին, Դուտերտեն հայտարարել էր, որ Գերմանիայում Հիտլեր է եղել, Ֆիլիպիններում էլ կլինի: Ըստ որում՝ նա նշել է, որ «ուրախությամբ կսպանի երկրի բոլոր թմրամոլներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ