News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հուսով է, որ միջազգային հանրությունը կօգնի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այս մասին հովվապետը հայտարարել է Բաքվում Հեյդար Ալիեւի անվան կենտրոնում Ադրբեջանի կառավարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ դիվանագետների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է «Թրենդ»-ը:

«Մտահոգվելով այս երկրի համար՝ կցանկանայի իմ անկեղծ մտերմությունը հայտնել նրանց, ովքեր հարկադրված էին լքել իրենց հողը, եւ այն մեծաթիվ մարդկանց, որոնք տառապում են արյունահեղ հակամարտությունների հետեւանքով: Ես հույս ունեմ, որ միջազգային հանրությունը, հնարավոր է, ի վիճակի է անվարան անհրաժեշտ օգնություն առաջարկելու»,- ասել է Հռոմի պապը:

Տարածաշրջանում կայուն խաղաղության փուլ սկսելու համար Հռոմի պապը բոլորին առաջարկել է օգտվել ցանկացած հնարավորությունից, որպեսզի հասնեն այս հաամարտության  գոհացուցիչ լուծման:

«Ես համոզված եմ, որ Աստծո օգնությամբ եւ ներգրավված կողմերի բարի կամքով Կովկասը կդառնա այն վայրը, որտեղ վեճերը եւ տարաձայնությունները կլուծվեն ու կհաղթահարվեն երկխոսության եւ բանակցությունների ճանապարհով»,- ասել է նա:

Հռոմի պապի խոսքով՝ աշխարհը, ցավոք, մեծաթիվ հակամարտությունների ողբերգություն է ապրում, որոնք բռնկվել են անհանդուրժողականության պատճառով, որոնք, իրենց հերթին, հրահրվում են բռնության գաղափարախոսությամբ եւ ամենաթույլերի իրավունքների փաստացի մերժմամբ:

«Այդ վտանգավոր շեղումներին արդյունավետորեն դիմակայելու համար մենք պետք է խրախուսենք խաղաղության մշակույթը, որն առաջ է ընթանում երկխոսության անխոնջ պատրաստականությամբ եւ այն բանի գիտակցմամբ, որ խելամիտ այլընտրանք չկա բուժմանը եւ շահագրգիռ ու համառ բանակցությունների միջոցով համատեղ լուծումների ջանադիր որոնումներին»,- ասել է Հռոմի պապը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ