News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հունգարիայում ավարտվել է ԵՄ քվոտաների համաձայն միգրանտների տեղաբաշխման պարտադիր ծրագրին երկրի մասնակցության վերաբերյալ հանրաքվեն, փոխանցում է BBC-ն: Էքսիթ-փոլի համաձայն՝ հանրաքվեին մասնակցածների գերակշռող մեծամասնությունը (նախնական տվյալներով՝ մոտ 95 տոկոսը) դեմ է քվեարկել միգրանտների տեղաբաշխման պարտադիր քվոտաների  ներդրմանը:

Ենթադրվում է, որ այդ քվոտաների համաձայն՝ Եվրամիության երկրներում պետք է ապաստան ստանա Սիրիայից, Իրաքից եւ Մերձավոր Արեւելքի ու Հյուսիսային Աֆրիկայի այլ երկրներից 160 հազար մարդ:

Ըստ երեւույթին, ընտրողների մասնակցությունը պահանջվող 50 տոկոսից պակաս է եղել: Դա նշանակում է, որ հանրաքվեի արդյունքները կարող են անվավեր ճանաչվել: Հունգարիայի Political Capital անկախ հետազոտական ինստիտուտի կանխատեսումներով՝ փաստացի մասնակցությունը 45,9 տոկոսից չի անցել: Քվեարկությանը կարող էին մասնակցել երկրի 8,3 մլն քաղաքացիներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ