News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաիին:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին Հայաստանում եւ բարձր գնահատել կազմակերպության՝ որպես զբոսաշրջության բնագավառում հիմնական միջազգային ֆորումի դերն ու նշանակությունը: Կարեւորելով կազմակերպության հետ մեր երկրի երկարամյա եւ արդյունավետ համագործակցությունը՝ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաիի հերթական այցը նոր խթան կհաղորդի այդ համագործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը:

Նախագահը ողջունել է ՄԱԿ-ի ԶՀԿ աֆիլացված անդամների 38-րդ նստաշրջանի անցկացումը Հայաստանում եւ նշել, որ միջոցառումը նաեւ լավ առիթ է հայկական պատմամշակութային հարուստ ժառանգությանը տեղում ծանոթանալու համար:

Հանդիպմանը ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաին Նախագահ Սարգսյանին ներկայացրել է Հայաստանում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ ԶՀԿ-ի հետ փոխգործակցությամբ մինչ այժմ իրականացված ծրագրերը՝ ընդգծելով, որ այդ փոխգործակցությունը շարունակելու եւ ավելի ամրապնդելու համար լավ հիմքեր են ստեղծված: Նրա գնահատմամբ, վերջին մի քանի տարիներին զգալի առաջընթաց է արձանագրվել ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ՝ սկսած օդանավակայանից: Թալեբ Ռիֆաին ՀՀ Նախագահի հետ հանդիպմանն իր պատկերացումներն ու առաջարկություններն է ներկայացրել Հայաստանի զբոսաշրջային ներուժի լիարժեք օգտագործման եւ երկիրն իր բոլոր առավելություններով ու գրավչությամբ ներկայացնելու ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել...
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
Ամենաշատ