ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում կքննարկվի Թուրքիայում մարդու իրավունքների հետընթացը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
Հոկտեմբերի 10-14-ը կայանալիք նստաշրջանի օրակարգի հարցերից մեկը կլինի Թուրքիայում հուլիսյան հեղաշրջման փորձից հետո ստեղծված իրավիճակը: Հարցը կքննարկվի արտահերթ կարգով հոկտեմբերի 10-ին՝ հաշվի առնելով այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանության արդիականությունը, հավելեց Ֆարմանյանը:
Քննարկումները կընթանան Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի՝ Թուրքիա այցելության արդյունքները հաշվի առնելով: Իսկ չորեքշաբթի ակնկալվում է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի ելույթը:
Թուրքիայում մարդու իրավունքների շուրջ բարդ իրավիճակի պատճառով ԵԽԽՎ-ում աստիճանաբար կշիռ է ստանում այնտեղ մշտադիտարկումները վերականգնելու գաղափարը, այսինքն՝ Թուրքիային հետմոնիթորինգային երկրից մոնիթորինգային պետության վերադարձնելու հարցը:
Նշենք, որ նիստում պլանավորվում է նաեւ ՄԻԵԴ-ում Ադրբեջանը ներկայացնող դատավոր ընտրել: Հարցին, թե հայկական պատվիրակությունն ակնկալում է արդյոք ղարաբաղյան հակամարտության կամ Հայաստանում մարդու իրավունքների մասին քննարկում նախաձեռնել, Ֆարմանյանը պատասխանեց. «Տեղում պարզ կդաառնա»: