Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը քիչ առաջ ժամանեց Ստրասբուրգ:
NEWS.am-ի հատուկ թղթակիցը հաղորդում է, որ Օլանդը մասնակցելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) այսօրվա նիստին: Օլանդը ելույթ է ունենալու, որից հետո կպատասխանի պատգամավորների հարցերին:
Նշենք, որ Ֆրանսիայի նախագահին դիմավորել են ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը եւ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը:
Աիդա Հովհաննիսյան, Ստրասբուրգ