News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Պետական հեղաշրջման փորձի տապալումից հետո Թուրքիայի իշխանություններն  առանց հիմնավոր պատճառաբանությունների փակում են քրդական լրատվամիջոցները, այդ թվում մանկական եւ երաժշտական: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Med Nuc հեռուստաընկերության ներկայացուցիչ Ֆերդա Չեթինը, հաղորդում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը Ստրասբուրգից:

Թուրքիայի վարչապետի գրասենյակը միայն սեպտեմբերի 28-ին հրաման է տվել փակել 12 հեռուստաընկերություն եւ 11 ռադիոընկերություն: Ըստ Չեթինի՝ իշխանությունները պարզապես անջատել են էլեկտրամատակարարումը, ապա կողպել դռները: Այդ օրը փակվել են ժողովրդական երաժշտություն հեռարձակող Govend TV-ն, մուլտֆիլմեր հեռարձակող Zarok TV-ն եւ լուրեր հեռարձակող առաջատար IMC TV-ն, ինչպես նաեւ Med Nuc TV-ն:

«Պատճառաբանում են, թե մեր հեռարձակումը վտանգում է հանրային անվտանգությունը: Հենց այս պատճառաբանությամբ էլ փակում են քրդական բոլոր լրատվամիջոցները, նույնիսկ մանկական եւ երաժշտական ԶԼՄ-ներն են փակում, ոչ մի հնարավորություն չեն տալիս, պարզապես կողպում են դռներն ու հեռանում»,- ասաց Ֆեդրա Չեթինը:

Թուրք գործիչները համոզված են, որ այս կերպ Թուրքիայի իշխանությունները թույլ չեն տալիս մարդկանց երկրում տիրող իրավիճակին, պարզապես զրկում են ճիշտ լրատվություն ստանալու իրավունքից:

Նշենք, որ մամուլի ասուլիսը հրավիրել էր ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակության ներկայացուցիչ, քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ Էրթուղրուլ Քյուրքչյուն: Նա ներկայացրեց, որ հուլիսյան դեպքերից հետո առնվազն 120 լրագրող եւ գրող քրեական հետապնդման են ենթարկվում իրենց հոդվածների համար, շուրջ 2000 լրագրող զրկվել է իր աշխատանքից, քանի որ լրատվամիջոցները փակվել են:

Աիդա Հովհաննիսյան, Ստրասբուրգ

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ. ԶԼՄ
Թուրքական բանակն ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Ամենաշատ