2019թ.-ին տեղի կունենա Եվրոպայի խորհրդի անդամ երկրների նախագահների չորրորդ գագաթնաժողովը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարական վեհաժողովի աշնանային նստաշրջանի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, հաղորդում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը Ստրասբուրգից:
«2019թ.-ին լրանում է Եվրոպայի խորհրդի 70-ամյակը, նախատեսվում է անդամ երկրների չորրորդ գագաթնաժողովը»,- ասաց Ֆրանսուա Օլանդը:
Նշենք, որ Ֆրանսուա Օլանդն այսօր մասնակցել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին: Նա անդրադարձել է ահաբեկչության սպառնալիքներին, ուկրաինական ճգնաժամին, Սիրիայի հարցին:
Աիդա Հովհաննիսյան, Ստրասբուրգ