News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՊՀ երկրների հետ ատոմային էներգետիկայի մասին տեղեկությունների փոխանակության վերաբերյալ համաձայնագրերը օգնում են «պոստ- Ֆուկուսիմա» չափանիշերն ավելի լավ կիրառել Հայկական ԱԷԿ-ի անվտանգության համար։ Այս մասին հոկտեմբերի 12-ին լրագրողներին ասել է էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական ռեսուրսների փոխնախարար Արեգ Գալստյանը, Ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման հարցերով ԱՊՀ հանձնաժողովի նիստի ժամանակ։

«Միասին մենք քննարկում ենք ՄԱԳԱՏԷ-ի նոր պահանջները ատոմային կայանների նորմատիվային տեխնիկական բազայի վերաբերյալ։ Ֆուկուսիմայից հետո դրանք ավելի են խստացվել»,- նշեց փոխնախարարը ։

Համագործակցություն է իրականացվում նաեւ մասնագետների պատրաստման ոլորտում։ ԱՊՀ-ում ատոմային էներգետիկայի ոլորտում փորձի ու գիտելիքների հիմնական կենտրոնը շարունակում է մնալ Ռուսաստանը, չնայած մի շարք այլ երկրներ պահպանում են իրենց սեփական նախագծերը կամ էլ նորերն են սկսում։ Բելառուսն ինքն է իր համար ԱԷԿ կառուցում, Ղազախստանն ունի իր սեփական տոկամակը՝ ջերմամիջուկաին սինթերզին վերաբերող փորձերի համար։

Լավ հետազոտական կադրեր կան նաեւ Հայաստանում «Հայատոմ» ինստիտուտում։ Ինստիտուտը փոքր է, բայց հեղինակություն ունի արտասահմանում ու նույնիսկ արտասահմանյան պատվերներ է կատարում, նկատեց Գալստյանը։

«Բայց ընդհանուր առմամբ մենք ձգտում ենք «Ռոսատոմի» մակարդակին։ ԱՊՀ-ում այն բոլորից շատ օգնում է։ Մասնագետների պատրաստման հարցում մեզ օգնում է "Ռոսատոմի" բազային բուհը՝ Մոսկվայի ինժեներային ֆիզիկայի ինստիտուտը։  Այնտեղ կան բարձրակարգ մասնագետներ, կա հոյակապ բազա կադրերի պատրաստման համար։ Նման բազա մենք չունենք։ Այս տարի մենք այնտեղ 4 մասնագետ ենք ուղարկել։ Իհարկե այդքան էլ շատ չէ, բայց մենք կողմնորոշվում ենք մեր ոլորտային կազմակերպությունների պահանջներով»,- շեշտել է Գալստյանը։

Բացի դրանից ԱՄՆ աջակցությամբ ազգային պոլիտեխնիկական համալսարանում գործում է միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնական կենտրոն։ Այնտեղ ուսանողները հնարավորություն ունեն օնլայն ռեժիմով հետեւելու հետազոտություններին, որոնց իրականացվում են Նահանգների գործընկեր համալսարանում, հավելեց փոխնախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ