News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 01
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Երեւանում անցնող ArmHiTec – 2016 սպառազինությունների ցուցահանդեսի շրջանակում, որն առաջին նմանատիպ ցուցահանդեսն է Հայաստանում, հայկական Aspar Arms ընկերությունը ներկայացրել էր սեփական արտադրության սպառազինություն։

NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ընկերության տնօրեն Սամվել Մարգարյանը հայտնեց, որ ցուցահանդեսին ներկայացված է ռազմական նշանակության սպառազինություն՝ արտադրված ու արդիականացված։ Ընկերությունն ունի նաեւ քաղաքացիական նշանակության արտադրանք (որսորդական զենք)։ Դրանից բացի տեսականին ներառում է նաեւ դրվագազարդ դաշույններ ու ատրճանակներ։

«Արտադրանքի մեծ մասը արդիականացված սպառազինություն է։ Հիմնականում խորհրդային նմուշի , որը բարելավվել է ու համապատասխանեցվել ժամանակակից պահանջներին եւ ավելի արդյունավետ մարտական տվյալներ ունի։ Ունենք նաեւ սեփական արտադրանք, որը հիմնականում հատուկ ստորաբաժանումների համար է նախատեսված։ Խոսքը АSR 300 եւ АS 300 դիպուկահարային սպառազինության մասին է»,- նկատեց Սամվել Մարգարյանը։

Նշենք, որ ընկերությունը ստեղծվել է 2006-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ