News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավստրալիական Jack’s Creek արտադրողի «Վագյու» մարմարյա տավարի միսը աշխարհի լավագույն սթեյք է ճանաչվել World Steak Challenge մրցույթի ժամանակ, որն անցել է Լոնդոնում։

30 ամսական կովի միսը նախ 40 օր ջրի մեջ է պահվել, իսկ հետո 5 օր չորացվել։

Մնացած ութ հաղթողները, որոնք ոսկե մեդալների են արժանացել, ներառում էին արտադրողների Լեհաստանից, Հյուսիսային Իռլանդիայից, Շոտլանդիայից, Ուելսից։ Դատավորները, այդ թվում Քիթ Բոքսլին, 60 տարվա աշխատանքային փորձով մսավագործը, 83 նմուշներից ընտրել են 9 լավագույն սթեյքները։ Դրանք բոլորը կտրվել են 2 սմ հաստության կտորներով։ Գնահատվել է սթեյքների փափկությունը, հյութեղությունը, համը, բույրը ու արտաքին տեսքը,հայտնում է Kedem–ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ