Չինաստանն ու Ֆիլիպինները նոր էջ են բացում հարաբերություններում եւ պատրաստ են Հարավչինական ծովում առճակատումից անցնել համագործակցության։ Այս մասին հայտարարել է Չիանաստանի արտգործնախարար Լյու Չժենմինը՝ մեկնաբանելով Չինաստանի եւ Ֆիլիպինների նախագահների հանդիպումը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Երկու կողմն էլ անդրադարձել են Հարավչինական ծովի հարցին։ Մենք եկել ենք միասնական կարծիքի, որ այդ խնդիրը չէ մեր հարաբերությունների ամբողջ էությունը։ Սակայն ստորագրված 13 համաձայնությունների թվում կան նաեւ երկու պետությունների առափնյա ծառայությունների միջեւ համագործակցությանը վերաբերող պայմանավորվածություններ։ Դա նշանակում է, որ Պեկինն ու Մանիլան արդեն անցել են համագործակցության»,– նշել է նա։
Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են վերադառնալ նախորդ տարիների երկխոսությանը։