News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Այս կառավարության ծրագրով տնտեսվարող սուբյեկտը, արժեք ստեղծող սուբյեկտը առաջին անգամ շատ կարեւորվում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Գարեգին Նուշիկյանը։

«Առաջին անգամ ընդունվում է, որ գործարար աշխարհը տնտեսվարողը պետության հենասյուներից մեկն է, երեւի թե բանակից հետո ամենակարեւորը եւ կառավարությունն ամեն ինչ պետք է անի, որ տնտեսվարողի համար ստեղծի լավ պայմաններ։ Ներդրումներ անեն, աշխատատեղեր ստեղծեն։ Մենք ուղղակի այլ ելք չունենք, տարբերակ չունենք։ Նախորդ կառավարության ծրագրերի մեջ իմ նշված հարցերը չեն եղել տնտեսվարողի հետ կապված»,-ասաց պատգամավորը։

Այն հարցին, որ այս փոփոխությունենրը հռչակած իշխանությունը քաղաքացուն հայտնի է որպես խոստումներ չիրականացած ուժ, ինչը բազմիցս ապացուցվել է, ի՞նչ երաշխիք, որ նախանշած քայլերը կիրականացվեն, պատասխանեց։ «Երաշխիքը ժամանակն է, վեց ամսվա ընթացքում ականատես կլինենք ուղղակի ծրագրի իրականացմանը։ Ինչ վերաբերում է չիրականացածին, մի մասը օբյկտիվ, մի մասը սուբյեկտիվ պատճաներով չեն իրականացել։ Օրինակ, մեր երկրի պաշտպանության մասով իրականացել է»։

ՀՀԿ խմբակցության պատգամավորը շեշտեց, որ ծրագրում նշված կետերը իրականանալու հույսեր ներշնչում են հենց այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան կառավարության կազմում։

«Համենայնդեպս, այն փոփոխություններն ու ուղղվածությունները, որ եղան ու նշված են կառավարության ծրագրի ու կամքի մեջ, գերատեսչություններում, կարծում եմ, մեծ ազդակ է, որ էս ծրագիրը եթե ոչ հարյուր տոկոսով, գոնե 60-70 տոկոսով հնարավոր է իրականացնել»,-ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Իրականում Նիկոլը վախենում է «բերետավորներից»
Եվ ահա, աղբյուրը նաեւ հայտնում է, որ բացի գազանություններ սովորեցնելուց, ամերիկացիները նաեւ ակտիվորեն...
«Իրավունք». Պատրաստ եմ դատարանում իմ ցանկացած ասածի համար պատասխան տալ
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը պահանջում է դատարանից Անդրեասյանին պարտավորեցնել ներողություն խնդրել...
«Հրապարակ». Սյունիքում «չիստկաները» կշարունակվեն
Խնդիրը ոչ թե այն է, որ համեստ ապրող Բաբայանը սկսել է շատ բարեկեցիկ ապրել, այլ այն, որ ՔՊ-ն արդեն սկսել է...
«Ժողովուրդ». Դատախազությունն ամեն գնով ցանկանում է կալանքի տանել երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդուն
Քննչական կոմիտեն տեսանյութ էր հրապարակել, որում մի տղամարդ դժգոհում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
«Հրապարակ». Պետական ապարատում «վհուկների որս» է սկսվել
Բայց աշխատողներն արժանի հակահարված են տվել, թե` պետական ապարատը ձեր սեփականությունը չէ, ցույցերին...
«Ժողովուրդ». Ավինյանն ասել է՝ կա՛մ- կա՛մ. ԿԿՀ-ն վարույթ է հարուցել ավագանու անդամ Սամվել Հակոբյանի նկատմամբ, ապա կարճել
Սամվել Հակոբյանի կողմից անհամատեղելիության պահանջները առերեւույթ խախտելու վերաբերյալ վարույթը...
Ամենաշատ