News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ու ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը Անկարայում բանակցությունների ժամանակ պայմանավորվել են «զարգացնել ու համախմբել հաջողությունները» ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում «Եփրատի վահան» գործողության շրջանակում։ Այս մասին հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Կուկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Նախարարը շնորհակալություն է հայտնել նախագահին ՝ ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի վճռականության ու Իրաքում ու Սիրիայում ԻՊ դեմ արշավին աջակցելու համար։ Կողմերը քննարկել են ԻՊ դեմ վերջին առաջխաղացումները «Եփրատի վահան» գործողության շրջանակում»,- նշել է Կուկը։ Նրա խոսքով, ԱՄՆ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Էրդողանին այն «կրիտիկական դերի համար, որը Թուրքիան կատարել է սիրիական ընդդիմության ուժերով Դաբիկ քաղաքի ազատագրման գործում»։

Կուկը նշել է, որ կողմերը քննարկել են «Եփրատի վահան» գործողության շրջանակում հաջողությունները զարգացնելու ու համախմբելու անհրաժեշտությունը, այդ թվում զինվորականների մակարդակով համագործակցության զարգացման, նաեւ քաղաքացիական ու հումանիտար գործողությունները ընդլայնելու ճանապարհով։

Անկարա կատարած այցի ընթացքում Քարթերը Էրդողանից բացի հանդիպել է նաեւ Թուրքիայի վարչապետ Բինալի Յընդըրիմի ու իր թուրք գործընկեր Ֆիկրի Իշիկի հետ։

Կայացած բանակցությունները Պենտագոնը արդյունավետ է անվանել։ Նշում են, որ Քարթերը «հաստատել է իր աջակցությունը ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ երկարաժամկետ ռազմավարական դաշինքին»։

Թուրքիայի բանակը օգոստոսի 24-ին սկսել էր ԻՊ դեմ «Եփրատի վահան» գործողությունը, սիրիական ընդդիմության մասնակցությամբ գրավել է սահմանամերձ Ջարաբլուս քաղաքը Սիրիայի հյուսիսում ու շարունակում է գրոհել հարավ-արեւմտյան ուղղությամբ։ Էրդողանի խոսքով գործողության նպատակն է ահաբեկիչներից ազատել 5 հազար քառակուսի կմ տարածք ու այնտեղ անվտանգության գոտի ստեղծել փախստականների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի ոստիկանությունը հայտնել է երկրի հարավ-արևելքում երկու ահաբեկչի սպանության մասին
Իրանցի գեներալը հայտնել է, որ նահանգում ոչնչացվել են կազմակերպված հանցավոր ութ խմբավորումներ և «Ջեյշ ալ-Ադլ»-ի երկու հիմնական ահաբեկիչներ...
Թուրքիական Հաքարի քաղաքի քաղաքապետն ահաբեկչության մեղադրանքով դատապարտվել է 19,5 տարվա ազատազրկման
Դատախազներն ահաբեկչական խմբավորումը ղեկավարելու և նրա անդամ լինելու մեղադրանքով ի սկզբանե նրա համար պահանջում էին 15-22,5 տարվա ազատազրկում...
Ահաբեկիչ Բրեյվիկը նորից դատի կտա Նորվեգիային «մարդու իրավունքների խախտման» պատճառով
Նորվեգիայի Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Բրեյվիկին բողոքարկել իր բանտարկության պայմանները...
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ