News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո դիվանագիտական անձնագրերով 35 թուրքական քաղաքացիներ Գերմանիայում ապաստան են հայցել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Գերմանիայի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Յոհաննես Դիմրոտը:

Նրա խոսքով՝ այս թիվը ներառում է թուրքական դիվանագետներին եւ նրանց ընտանիքի անդամներին:

Հոկտեմբերի 7-ին հաղորդվել էր, որ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո Գերմանիայում ապաստան է հայցել առնվազն երեք դիվանագետ: Նշվել էր նաեւ, որ խռովությունից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն մի շարք աշխատակիցների զրկել է դիվանագիտական անձեռնմխելիությունից, այդ թվում՝ նախկինում Գերմանիայում աշխատող 8 դիվանագետի: Նրանց թվում են Բեռլինում թուրքական դեսպանության նախկին ռազմական կցորդ Այհան Դաղլին: Հուլիսի 15-ից նա կնոջ հետ անհետ կորած է հայտարարվել: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Դաղլին Գերմանիայում ապաստան հայցողների թվում է:

Հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ կատարեցին: Հիմնական գործողությունները տեղի ունեցան Անկարայում եւ Ստամբուլում: Խռովության հետեւանքով ավելի քան 240 մարդ զոհվեց, 2 հազարը՝ վիրավորվեց: Ապստամբությունը ճնշվեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՖԵՏՕ-ի ղեկավար Գյուլենին կարող էին առևանգել ԱՄՆ-ում գտնվող իր առանձնատնից. ԶԼՄ-ներ
Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրում են 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը կազմակերպելու և այլ հակակառավարական գործունեության մեջ...
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ