News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Կողմերը քննարկել են էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը, զարգացման հեռանկարներին, ինչպես նաեւ Հայաստանում «Գազպրոմ» ընկերության գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Կարեն Կարապետյանն արդյունավետ է գնահատել «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով մեր երկրում ոլորտի զարգացմանն ուղղված գազաէներգետիկ ծրագրերը եւ հատկանշել, որ «Գազպրոմ»-ը Հայաստանում ունի ամենախոշոր ներդրումային փաթեթը: Վարչապետն ավելացրել է նաեւ, որ երկրի էներգետիկ անվտանգությանն ուղղված ծրագրերը, հուսալի եւ անխափան գազամատակարարման ապահովումը, իրականացված  ներդրումային խոշոր նախագծերը կյանքի են կոչվել «Գազպրոմ»-ի ղեկավարության պատրաստակամության եւ անմիջական ջանքերի շնորհիվ:

Ալեքսեյ Միլլերը շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ գործունեություն: Արձանագրելով ծավալած երկարատեւ աշխատանքի դրական արդյունքները, Ա.  Միլլերն ընդգծել է, որ Հայաստանն ունի գազաֆիկացման բարձր մակարդակ՝ 96 տոկոս, գազամատակարարման հուսալի համակարգ, եւ վստահեցրել, որ «Գազպրոմ»-ն այսուհետ եւս պատրաստ է Հայաստանում իրականացնել ընկերության առջեւ դրված բոլոր խնդիրները: Նշելով «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործունեության դիվերսիֆիկացված առանձնահատկությունը՝ Ա. Միլլերը կարեւորել է նաեւ Հրազդանի ՋէԿ-ի 5-րդ էներգաբլոկի եւ Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանի հետագա շահագործման արդյունավետությունը:

Ընդգծելով «Գազպրոմ»-ի գործունեության սոցիալական պատասխանատվության բաղադրիչը՝ Ա. Միլլերը նշել է, որ ընթացքի մեջ է բազմաֆունկցիոնալ հնարավորություններով ուսումնամարզական համալիրի շինարարությունը, որը «Գազպրոմ»-ի  ներդրումն է Հայաստանի Հանրապետության երիտասարդ սերնդի ապագայի համար:

Վարչապետը  եւ «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական կապերի զարգացման եւ ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Կարեն Կարապետյանը «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին պարգեւատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե Պուտինն էլ լկտիի նման իրեն պահի, ինչպես Լուկաշենկոն, Ռուսաստան էլ չենք գնա. Հովիկ Աղազարյան
Հանգիստ կարելի է ասել, որ Ռուսաստանն իրեն շատ վատ է պահում, որ մեր թշնամի պետությանն այսքան զենք է վաճառել: Բայց ես դա չեմ համարում փաստարկ...
«Իրավունք». Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը
Քաղաքացիներն ահազանգում են, որ ՌԴ պետական դրոշը ինչ-որ հակառուս կամ հակառուսներ պատռել են: Ավելին...
Նարիշկինը հայտնել է, որ Հայաստանում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու մասին խոսելն առայժմ վաղ է
Հայաստանի տարածքում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու մասին վաղ է խոսել...
ՌԴ փոխվարչապետը նշել է ռուս մասնագետների օգնության կարեւորությունը ՀՀ-ի եւ Վրաստանի միջեւ երկաթուղու վերականգնման համար
Օվերչուկը նշել է ռուս մասնագետների օգնության կարեւորության մասին...
Հայաստանը խզում է կապերը ՀԱՊԿ-ի հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ. ՀՀԿ
Նրա խոսքով, Հայաստանի անվտանգության համակարգում իսկապես խնդիրներ կան...
Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից վկայում է դեպի Արեւմուտք Փաշինյանի կողմնորոշման մասին. Զատուլին
ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը նշանակում է երկրի վերակողմնորոշում դեպի Արեւմուտք...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ