News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 25-ին հանդիպեց «Հուավեյ Արմենիա» չինական ընկերության տնօրեն Լի Բոյին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Վ. Մարտիրոսյանը նշեց, որ ծանոթ է «Հուավեյ» ընկերության գործունեությանը և ուրախ է հանդիպելու Եվրոպայում  բարձր դիրք գրավող այս ընկերության ներկայացուցչին,  քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Լի Բոն նախարարին ներկայացրեց Հայաստանում ընկերության հեռանկարային գործունեության շրջանակներն ու հնարավորությունները, նաև  այն ծրագրերը, որոնց ուղղությամբ աշխատանքներ են ընթանում։

Անդրադառնալով մինչ այժմ ծավալած աշխատանքներին՝ նա  ընդգծեց, որ ներկայում դրանք սահմանափակվում են միայն կապի ոլորտում, սակայն կան որոշակի  հեռանկարներ  նաև այլ ուղղություններով գործակցության համար։

Վ. Մարտիրոսյանը նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև տրանսպորտային համակարգի խնդիրների լուծման տեսանկյունից կան բազմաթիվ ծրագրեր, որոնց շրջանակներում ցանկություն կա համագործակցելու «Հուավեյի»  հետ:

Նախարարն առաջարկեց մշակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր և քննարկել դրանց իրականացման հնարավոր շրջանակները:

Նշենք, որ «Հուավեյ» ընկերությունը տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտներում աշխարհում առաջատարներից է։  Այն  մասնագիտացած է սարքավորումների արտադրության, էլեկտրոնային կառավարման, հեռահաղորդակցական համակարգերի և  ՏՏ ոլորտի մի շարք այլ ճյուղերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Թրամփն ասել է, որ իրեն վախեցնում են արհեստական ​​ինտելեկտի զարգացման տեմպերը
Թրամփը կատակել է, որ տեքստն այնքան լավ է գրված, որ ինքը դեմ չի լինի օգտագործել այն, և որ իր ելույթի հեղինակը կարող է հեռացվել աշխատանքից...
Ucom-ը նոր հետվճարային փաթեթներ է գործարկում (ֆոտո)
Փաթեթներն այն մարդկանց համար են, որոնք ամենօրյա կյանքում և աշխատանքի բերումով շատ ժամանակ են անցկացնում համացանցում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ