News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին հետաքրքրում է՝ ինչքան գումար է տրամադրվելու դատապարտյալների մասնագիտական վերապատրաստման համար:

«Իհարկե, պետությունն ուզում է ինտեգրել, բայց համոզվա՞ծ ենք, որ օգտակար բան ենք անում: Հարց եմ տալիս՝ ինչ գումար է տրամադրվում, բայց մենք դրա մասին լռում ենք: Եթե միջին ռեմոնտ ես անում, ուրեմն փողդ ջուրն ես գցում: Միջինով վերապատրաստում անելը նշանակում է՝ ոչինչ չես անում»,- այսօր՝ հոկտեմբերի 26-ին, «Զբաղվածության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց Միքայել Մելքումյանը:

ԲՀԿ պատգամավորի գնահատմամբ, Հայաստանը մեռած օրենքներ ունի, մինչդեռ այնպիսի օրենքներ պետք է ընդունել, որոնք կլինեն կենսունակ:

«Եթե ստեղծելու ենք, բայց արդյունքները չեն լինելու մոտակա ապագայում, ուրեմն վարկաբեկում ենք կարգավորման իմաստն ու բովանդակությունը: Պետք չի վարկաբերել»,- ասաց պատգամավորը:

Նշենք, որ Կառավարությունն այս նախագծով առաջարկում է դատապարտյալների համար կրթական դասընթացներ անցկացնել՝ ազատ արձակվելուց 6 ամիս առաջ: Այս փոփոխությամբ նախատեսվում է քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց մասնագիտական ուսուցման իրավունքի ու դրա իրացման համար նոր մեխանիզմներ ամրագրել:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ