ՌԴ Գոխրանը բանակցում է Հայաստանի հետ թանկարժեք մետաղների հարգադրոշմերի փոխճանաչման հարցի շուրջ։ Այս մասին NEWS.am –ի թղթակցին հայտնել է ՌԴ Ֆինանսների նախարարության Գոխրանի (Թանկարժեք մետաղների ու քարերի պետական հիմնադրամի ձեւավորման հարցերով պետհաստատություն) ղեկավար Անդրեյ Յուրինը։
Հարգադրոշմերի մասին ազգային կանոնակարգերում տարբերություններ կան։ Դրա համար էլ կողմերը պետք համաձայնեցնեն իրենց դիրքորոշումները։ «Նման խնդիր կա, աշխատանքներ իրականացվում են։ Կմտածենք»,- հայտնել է Յուրինը։
Նշենք, որ ավելի վաղ հայ ոսկերիչները ( մասնավորապես ՀՀ ոսկերիչների միության նախագահ Էմիլ Գրիգորյանը) բողոքում էին Ռուսաստանի (Հայաստանից ոսկերչական զարդերի խոշոր գնորդի) հետ առեւտրում ձգձգումներից, որոնց պատճառն այն է, որ Ռուսաստանում իրացումից առաջ պետք է արտադրանքը պետք է կրկնակի հարգադրոշմում անցնի։