News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Թուրքիան ՆԱՏՕ–ի պաշտպանության նախարարների խորհրդակցության ժամանակ չի կարողացել խանգարել Էգեյան ծովում ՆԱՏՕ–ի գործողությունների շարունակությանը։ Այս մասին ասել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսը՝ թուրքական կողմին մեղադրելով սադրանքների եւ անկայունության մթնոլորտ ստեղծելու մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Ես ուզում եմ շնորհավորել ՆԱՏՕ–ի պատվիրակության անդամ հույն զինվորականներին ու դիվանագետներին այն ջանքերի համար, որոնք նրանք գործադրել են Էգեյան ծովում ՆԱՏՕ–ի գործողությունների շարունակության համար՝ չնայած Թուրքիայի հակազդեցությանը»,– ասել է նախարարը։

«Կարեւոր է, որ ՆԱՏՕ–ի ներկայությունը տարածաշրջանում բացի այն, որ արդյունավետ միջոց դառնա փախստականների հոսքը զսպելու համար, այլ նաեւ օգնի մեր դաշնակիցներին տեսնել Թուրքիայի սադրանքները, միջազգային նորմերի ոտնահարումներն ու դաշինքի երկու անդամների միջեւ անկայունություն ստեղծելու փորձերը»,– ասել է հույն նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստոլտենբերգը խոստացել է Ուկրաինային զենք մատակարարելը ՆԱՏՕ-ի երկրների համար դարձնել պարտադիր
Մենք տեսանք, որ Միացյալ Նահանգներից վեց ամիս պահանջվեց՝ համաձայնեցնելու համար Ուկրաինային տրամադրվելիք լրացուցիչ օգնությունը...
ՆԱՏՕ-ն կստանձնի Ուկրաինային ԱՄՆ-ից զենքի մատակարարումների համակարգումը. Ստոլտենբերգ
Նա հավելել է, որ դա Վաշինգտոնի գագաթնաժողովում Ուկրաինայի համար փաթեթի առանցքային տարրն է՝ երկարաժամկետ ֆինանսական պարտավորություններին զուգահեռ...
Հունգարիան չի արգելափակի ՆԱՏՕ օգնությունն Ուկրաինային, բայց չի մասնակցի դրան
Սթոլտենբերգի եւ Օրբանի համատեղ մամուլի ասուլիսը Բուդապեշտում...
ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալը տեսակապով մասնակցել է գլխավոր շտաբների պետերի ձևաչափով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին
Գեներալ-մայոր Երոյանն իր խոսքում կարևորել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը…
Բալթիկ ծովում մեկնարկել են ՆԱՏՕ-ի ամենամեծ ռազմածովային Baltops 2024 զորավարժությունները
Զորավարժությունների շրջանակներում առաջադրանքները կիրականացվեն նաև Գերմանիայում, Լեհաստանում...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ցանկանում է տարեկան 40 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Ստոլտենբերգն ավելի վաղ չէր հայտարարել այդ գումարի հատկացման մասին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ