News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

 Բանակցությունների օրակարգում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ու ինքնորոշման հարցն է, բոլոր մնացած հարցերը դրանից են բխում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Նրա խոսքով Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունները խախտել է միայն Ադրբեջանի նածխագահ Իլհամ Ալիեւը։ «Նրա բոլոր հայտարարություններն ողղված են միայն սեփական ժողովրդին շեղելուն, իրեն նրա առաջ արդարացնելուն։ Եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների ներկայությամբ էլ արձանագրվել է, որ մեր դիրքորոշումը հետեւյալն է՝ մենք չենք կարող խոսել որեւէ այլ խնդրի մասին, քանի դեռ չի լուծվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,- շեշտել է Վահրամ Բաղդասարյանը։ Միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցի վերջնական լուծումից հետո, հավելեց պատգամավորը, հնարավոր կլինի խոսել մնացած բոլոր խնդիրների մասին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սկսել է քննարկում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին ու կոչ է արել ողջունել այդ քայլը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը կդադարեցնի մասնակցությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին
Վոլոդինն ասել է, որ Ռուսաստանը չի կարող համակերպվել մի իրավիճակի հետ, երբ իրեն թույլ չեն տալիս իր դիրքորոշումն արտահայտել ԵԱՀԿ ԽՎ-ում...
ԵԱՀԿ գործող նախագահը պատրաստ է աջակցել ՀՀ-ին և Ադրբեջանին՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերում
Չնայած զգալի մարտահրավերներին, ես մնում եմ զգուշավոր լավատես և գիտակցում եմ կայուն խաղաղություն բերելու հնարավորությունները...
ԵԱՀԿ գործող նախագահը հայտնել է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ «նոր իրողությունների մասին»
Բորգը հայտնել է նոր իրողությունների մասին...
Բայրամովը կրկնում է Ալիեւին. Մինսկի խմբի մանդատը սպառվել է եւ կրում է հնացած բնույթ
Մինսկի խմբի մանդատը սպառվել է...
Ալիեւը պահանջել է «լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»
Ալիեւը պահանջել է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը...
Բորջը Հայաստանում ընդգծել է ԵԱՀԿ անսասան հանձնառությունը խաղաղության խթանմանը. ԵԱՀԿ հաղորդագրությունը
ԵԱՀԿ-ն պատրաստ է ավելի ակտիվ մասնակցություն ունենալ, աջակցել մարդկային տառապանքները հաղթահարելու և մարդկանց համար ավելի լավ ապագա...
Ամենաշատ