News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ըստ նոր զեկույցի տվյալների, Երկրի վրա վայրի կենդանիների քանակը մինչեւ 2020 թ․ կարող է նվազել երկու երրորդով՝ դառնալով տեսակների զանգվածային ոչնչացման ու բնության կործանման սկիզբը ու վտանգելով մարդկության ապագան, գրում է The Guardian պարբերականը։

Այդ բազմակողմանի վերլուծական զեկույցում նշված է, որ 1970-2012 թթ․ մեր մոլորակի վրա կենդանիների պոպուլյացիան նվազել է 58 տոկոսով, իսկ մինչեւ 2020թ․ կորուստը կարող է կազմել 67 տոկոս։ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի ու Լոնդոնի կենդանաբանական միության գիտնականները զեկույցը կազմել են գիտական տվյալների հիման վրա, եզրակացնելով, որ այդ ամենի պատճառը վայրի կենդանիների բնակության վայրի ոչնչացնումն է, որսորդությունը ու միջավայրի աղտոտումը։

Անհետացման շեմին գտնվող կենդանիներից են նաեւ փղերն ու գորիլաները, սալամանդրները ու անգղները։Ամենավտանգված բնական միջավայրերից են լճերն ու գետերը, որտեղ կենդանիների պոպուլյացիան 1970-ից առայսօր 81 տոկոսով կրճատվել է անխնա ջրօգտագործման եւ աղտոտման հետեւանքով։

Կենդանի բնության կործանումը կլիմայական փոփոխությունների հետ միասին անտրոպոցենի ամենավառ նշաններից է, այդպես է կոչվում այն դարաշրջանը, երբ մոլորակի վրա մա՛րդն է գերիշխում «Մենք այլեւս փոքր աշխարհ չենք մեծ մոլորակի վրա։ Մենք հիմա մեծ աշխարհ ենք փոքր մոլորակի վրա»,- ասված է զեկույցի նախաբանում։

«Եթե մենք կորցնենք կենսաբանական բազմազանությունը, ապա տեղի կունենա բնության աշխարհի ու կյանքի ապահովման համակարգերի կործանում»,- նախազգուշացնում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի գլխավոր տնօրեն Մարկո Լամբերտինին՝ հավելելով, որ մարդկությունն ամբողջովին կախված է բնությունից, քանի որ նրանից է ստանում օդ ու ջուր, նաեւ պարենամթերք ու նյութեր, ոգեշնչում ու երջանկություն։

Որոշ հետազոտողներ, սակայն, կասկածներ ունեն տվյալ զեկույցը կազմողների մոտեցումների ու մեթոդաբանության նկատմամբ եւ նշում են, որ զեկույցում բազմաթիվ ենթատեսակային հետազոտություններ միավորված են մեկ ընդհանուր թվաքանակի մեջ ՝ մեկ ընդհանուր անվանումով։ «Ընդհանուր առմամբ ամեն ինչ ճիշտ է, սակայն ամբողջը ավելի քիչ է, քան մասերի գումարը»,- ասում է պրոֆեսոր Սթյուարթ Փիմը՝ ԱՄՆ Դյուկի համալսարարանից։ Նա նշում է, որ այդ տվյալները ավելի ճշգրիտ կլինեն, եթե ուսումանսիրվեն կենդանիների առանձին տեսակները ՝ օրինակ թռչունները։

Զեկույցի հեղինակները նաեւ մտահոգություն են հայտնել, որ բնական ռեսուրսների նվազման հետեւանքով աշխարհում կարող են ավելանալ նաեւ հակամարտությունները՝ ջրի ու պարենամթերքի, նաեւ բնական ռեսուրսներին տիրանալու համար։ Զեկույցի հեղինակները քաղաքական գործիչներին, բիզնես համայնքին ու բոլոր մտահոգ մարդկանց կոչ են անում շտապ անցնել գործի ու փորձել ելք գտնել բնությունը դեպի կործանում տանող արատավոր շղթայից։ Նրանց խոսքով քաղաքական գործիչները պետք է իրենց բոլոր որոշումները կայացնելիս առաջնորդվեն նաեւ ապագա սերունդների պահանջներով, եթե ուզում են խուսափել այն աղետալի պատկերից, որը նկարագրված է զեկույցում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ