News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 19
USD
476.22
EUR
526.22
RUB
7.39
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Արցախում հունիսին ծանր վիրավորում ստացած Ալբերտ Դալլաքյանը շուրջ մեկ ամիս առաջ Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնից դուրս է գրվել, թեեւ սուր գլխացավեր ունի, տեսողությունն ու հիշողությունն էլ չեն վերականգնվել:

«Բժիշկներն ասում են, որ հիշողությունը ժամանակի խնդիր է, իսկ տեսողության համար ոչինչ չեն ասում: Հետազոտվել է Ալբերտը ու պարզվում է՝ նյարդն է վնասվել: Թե ինչ պետք է լինի, մենք էլ չգիտենք, բժիշկներն էլ հստակ ոչինչ չեն ասում: Հիմա էլ սուր գլխացավեր ունի, պիտի նորից հետազոտման գնանք»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ալբերտի մայրը` տիկին Արմինեն:

Տիկին Արմինեն հայտնեց նաեւ, որ Ալբերտը սկսել է խոսել, արդեն իր անունն ու ազգանունը կարողանում է արտաբերել: Մոր խոսքով, որդու հետ լոգոպեդ է աշխատում, որի շնորհիվ էլ նա սկսել է բառեր արտաբերել:

Նշենք, որ Ալբերտ Դալլաքյանը գլխի վիրավորումը ստացել է հունիսի 24-ին Արցախում: Ի սկզբանե ծնողները չեն իմացել, թե ինչ պայմաններում է նա վիրավորում ստացել, ավելի ուշ են պարզել միայն՝ ավագ լեյտենանտ Ավագ Նահապետյանն է կրակել: Սկզբում Դալլաքյաններն իմացել են, թե անզգույշ կրակոց է եղել, վերջերս էլ զորամասից տեղեկացել են, թե ավագ լեյտենանտը «խաղացել է» ուրիշի զենքով եւ այդ ժամանակ կրակել: Ավագ Նահապետյանին մեղադրանք է առաջադրվել, նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Ալբերտ Դալլաքյանը բռնցքամարտիկ է, ՌԴ-ից մեկ տարի առաջ եկել էր՝ հատուկ Արցախում ծառայելու համար: Նրա վիրավորվելուց հետո ընտանիքը վերադարձել է Երեւան եւ հիմա վարձով է ապրում: Ի դեպ, Դալլաքյաններն օգնության համար դիմել էին պաշտպանության արդեն նախկին նախարար Սեյրան Օհանյանին, սակայն մերժում էին ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խոշոր հրդեհ Հայթաղ գյուղում․ երեք տների տանիքներ են այրվել
Պարզվել է, որ այրվում են Հայթաղ գյուղի Մենուա փողոցի երկու տների տանիքներ․․․․
Անձը կասկածվում է գողությանն օժանդակելու մեջ. Ոստիկանությունը տեսագրություն է հրապարակել
Տեսագրությունում պատկերված անձը կասկածվում է գողությանն օժանադակելու մեջ..
54-ամյա հայկավանցին խոստովանել է ու ներկայացրել գողոնը
Սեպտեմբերի 17-ին մի անհատ ձեռնարկատեր հայտնել է, որ խանութից գողացել են 87.500 դրամ արժողության մեկ փաթույթ հարթաթուղթ...
Մեկ օրում բացահայտվել է 80 հանցագործություն, որից 4-ը՝ նախկինում կատարված
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 40-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ...
Վրաերթ Տիգրան Մեծի պողոտայում. 84-ամյա հետիոտնը մահացել է
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվում է քննություն...
Իսպանիայում վթարի է ենթարկվել ՌՕՈՒ օդանավ
Պատահարը տեղի է ունեցել ավիացիաի ակադեմիայի բազայից ոչ հեռու…