News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը դատապարտել է թուրքական ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագրի ձերբակալությունը ու հայտնել զանգվածային զտումների մասի, որոնք նրա կարծիքով քաղաքական դրդապատճառներով են։

«Մուրատ Սաբունջուի ու Cumhuriyet –ի մյուս լրագրողների ձերբակալությունները Թուրքիայում խոսքի ազատության խախտման ոլորտում կարմիր գծի եւս մեկ հատում է»,- գրել է Շուլցը Twitter–ում։

Նա հայտնել է, որ հիացած է Թուրքիայի քաղաքացիների քաջությամբ, որոնք երկրում հեղաշրջման փորձից հետո պաշտպանում են ժողովրդավարությունը։ «Մահապատժի վերաբերյալ բանավեճերը, ընդդիմախոս քաղաքապետերի ձերբակալությունները, նշանակումները համալսարանում՝ Թուրքիայի կառավարությունը ձգտում է ավելի շատ բեւեռացման, քան միասնականության»,- գրել է Եվրախորհրդարանի նախագահը։

Նրա խոսքով շարունակվող զանգվածային զտումները կարծես մոտիվացված են քաղաքական նկատառումներով, այլ ոչ թե օրինականության ու անվտանգության շահերով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ