Ասիական զարգացման բանկը Հայաստանին 50 մլն դոլար կտրամադրի՝ Վանաձոր քաղաքից մինչեւ Վրաստանի սահման տանող մայրուղու նորոգման համար: Հայաստանի Կառավարությունը նոյեմբերի 3-ի նիստում հավանության է արժանացրել համապատասխան վարկային համաձայնագիրը:
Ծրագրի նպատակն է արդիականացնել M6 մայրուղու 51.5 կմ-անոց հատվածը, որը Վանաձորից մինչեւ Վրաստանի սահման է հասնում: Վարկը տրամադրվելու է եվրոյով՝ 50 մլն դոլարի համարժեքով (այսինքն՝ 44 մլն եվր), Euribor + 0.60% դրույքաչափով, 22 տարի մարման ժամկետով՝ 15 տարի արտոնյալ ժամանակահատվածով:
51 մլն եվրոյի չափով ծրագիրը համաֆինանսավորում է Եվրոպական ներդրումային բանկը: Արդեն հատկացված այս միջոցներով նորոգվելու է մայրուղու առաջին 38 կմ-ը: