News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

ԱԱ-2018 ձախողված մեկնարկից հետո՝ երեք խաղ, երեք պարտություն, նոյեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը տանը կընդունի խմբի առաջատար Մոնտենեգրոյին: Թիմ, որը չի կարելի ասել եվրոպական ուժեղագույն թիմերից է, բայց արի ու տես, որ այս պահին առաջ է անցել Եվրո- 2016  մասնակիցներ Լեհաստանից ու Ռումինիայից:

Նախախաղային մամուլի ասուլիսին հյուրերի մարզչի հետ լրագրողների հարցերին պատասխանում էր նաեւ թիմի աստղ Ստեվան Յովետիչն իտալական «Ինտերից»: Հետաքրքիր է, մրցակիցները միշտ ասուլիսին բերում են իրենց ամենավառ աստղերին՝ մոնտենեգրացիները՝ Յովետիչին, սերբերը՝ Իվանովիչին, ֆրանսիացիները՝ Մատուիդիին: Մեզ մոտ ասուլիսի մասնակցում են հիմնականում այն ֆուտբոլիստները, որոնք այդ խաղին չեն խաղալու: Բայց այս անգամ կարծես Գեւորգ Ղազարյանը լինելու է մեկնարկային կազմում:

Արթուր Պետրոսյանն արդեն ասել է, որ թիմը հրաժարվելու է հինգ հարձակվողով խաղալու տակտիկայից: Ամենայն հավանականությամբ, կվերադառնանք 4-2-3-1-ին եւ հինգ պաշտպանով կխաղանք միայն մեծ անհրաժեշտության դեպքում:

Մոնտենեգրոյի հարձակման գիծը լավն է: Գոլ խփել սիրում է Յովետիչ-Բեչիրե զույգը: Ունեն նաեւ հիանալի պաշտպանություն: Բաց են թողել միայն մեկ գնդակ: Ստացվում է, որ Հայաստանի հավաքականը իր ուժերը պետք է կենտրոնացնի դաշտի կենտրոնում, որպեսզի անջատի այս երկու օղակները:

Վերջին շրջանում հավաքականի խաղի, ավելի ճիշտ հավաքականը ղեկավարող անձանց շատ գործողությունների հետեւանքով հավաքականի շուրջ բացասական մթնոլորտ էր ստեղծվել: Երեւի՝ ֆուտբոլի ֆեդերացիայի վերջին տարիների ամենահետաքրքիր քայլերից մեկը Արթուր Պետրոսյանին գլխավոր մարզիչ նշանակելն էր:

Արթուրն այնքան սիրված ու հարգված է երկրպագուների ու լրագրողների կողմից, որ բացասական մթնոլորտը միանգամից թեթեւացավ: Իհարկե, հետագա ընթացքը պարզ կլինի խաղի արդյունքից հետո:

Բայց ուրախացնում է նաեւ այն, որ Արթուր Պետրոսյանը եզակի մարզիչներից է Հայաստանում, ով լրագրողների հետ շփվելու ու աշխատելու ձեւ գիտի: Միշտ բարեհամբույր եւ համբերատար պատասխանում է հարցերին, ի տարբերություն նախկին մի քանի մարզիչների:

Մարզիչը անդրադարձավ նաև Արթուր Եդիգարյանի հարցին: Նա հանդիպել է ֆուտբոլիստի հետ, և հետագայում գուցե հրավիրի նրան: Նորից հիշենք նախորդ երկու մարզիչներին, ովքեր ֆուտբոլիստների մեծ մասին պիտակավորում էին ու ասում, որ չեն համապատասխանում թիմի խաղին:

Ցավոք այս խաղը բաց կթողնի Դավիթ Մանոյանը՝ նախորդ երկու խաղերում մեր հավաքականի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Հնարավոր է, հավաքականը հանդես գա այսպիսի կազմով. Արսեն Բեգլարյան Լեւոն Հայրապետյան, Հրայր Մկոյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան,Գոռ Մալաքյան,Արտակ Գրիգորյան, Գեւորգ Ղազարյան, Մարկոս Պիզելի, Հենրիխ Մխիթարյան, Ռուսլան Կորյան

Ամեն դեպքում այսօր ստադիոնում անշլագ չի սպասվում՝ հակառակը հնարավոր է անգամ ռեկորդային քիչ հանդիսատես գա խաղին: Եվ դա ամենեւին էլ եղանակից չէ կախված, այլ տոմսերի թանկ լինելուց:

Վերա Մարտիրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ