News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը մեկ տարուց ավել է չի հրավիրվում ազգային հավաքական: Նախորդ երկու մարզիչները՝ Սարգիս Հովսեփյանն ու Վարուժան Սուքիասյանը նրան չէին հրավիրում: Լրագրողների հարցերին պատասխանում էին, որ չի համապատասխանում հավաքականին, թեեւ ֆուտբոլիստը գտնվում էր լավ մարզավիճակում: Մոնտենեգրոյի խաղից առաջ Արթուր Պետրոսյանը լրագրողների հարցին պատասխանեց, որ հանդիպել է Եդիգարյանի հետ, եւ շուտով նա հնարավոր է հրավիրվի հավաքական:

Այս առնչությամբ, NEWS.am-ի թղթակից Վերա Մատիրոսյանը զրուցեց Արթուր Եդիգարյանի հետ:

Արթուր, ի՞նչ ասաց քեզ Արթուր Պետրոսյանը հանդիպման ժամանակ:

Մենք հանդիպեցինք «Բանանց» – «Ալաշկերտ» խաղից հետո: Հետեւում էր մեր խաղին: Ասաց, որ կարեւորը ես լինեմ լավ մարզավիճակում ու հավաքականում խաղամ իմ դիրքում՝ հենակետային, այլ ոչ թե ինչպես այժմ թիմում եմ խաղում ենթահարձակվողի դիրքում:

Ստացվում է, որ հաջորդ խաղին քեզ կտեսնե՞նք:

Դե եթե լավ մարզավիճակում լինեմ, ենթադրում եմ՝ այո:

Դուք Արթուր Պետրոսյանի հետ աշխատել եք դեռեւս, երբ նա Բերնար Շալանդի օգնական էր: Ինչպիսի՞ն է նա:

Դե առաջնայինը նրա մոտ մարդկային հարաբերություններ են, հետո մտածում ես  նրա մարզիչ լինելու մասին: Նա շատ լավ է տրամադրված ու դա հաստատ փոխադարձ է: Որպես մարզիչ նա արդեն մեծ փորձ է ձեռք բերել: Տասը տարի Շվեյցարիայում աշխատելը իզուր չի անցել:

Ի՞նչ տպավորություն ստացար Մոնտենեգրոյի հետ խաղից:

Շատ լավ: Երեք տարի հաղթանակ չէինք տոնել:

Կարելի՞ է ասել, որ մենք պայքարի մեջ ենք այս խմբում:

Ղազախստանին որ հաղթենք, արդեն միավորների տարբերությունը կկրճատվի ու պայքարի մեջ կլինենք:

Վերա Մարտիրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ