News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Ապօրինի հարստացման համար քրեական պատասխանատվության կենթարկվեն նաեւ պաշտոնյայի որդին եւ կինը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Մենք շատ հետաքրքիր իրավիճակ կարող ենք ունենալ իրականում։ Մենք համեմատելու ենք օրինական եկամուտների հետ, իսկ օրինական եկամուտների  հիմնական արտացոլող փաստաթուղթը պիտի լինի հայտարարագիրը։ Այսինքն՝ պաշտոնատար անձը պիտի ասի՝ ես սա ունեմ, սա ունեմ եւ հանկարծ հետո  պարզվում է, որ իր օրինական եկամուտների հետ կա իր ունեցվածքի եւ օրինական եկամուտների դիսբալանս։ Այն պահից, որ քրեականացնենք ապօրինի հարստացումը, վարույթն իրականացնող մարմինը կարող է հարց տալ՝ որտեղից այդ դիսբալանսը: Էդ դեպքում տվյալն անձն էլ կարող է ասել՝ մոռացել էի հայտարարագրել, կամ մի թանկարժեք զարդ կար, որը չէի հայտարարագրել եւ դրա շնորհիվ հարստացել եմ»,-ասաց նախարարը։

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Ըստ նրա՝ ապօրինի հարստացման շղթան պետք է երկու կողմից փակ լինի։

«Երկու հարց է ծագում՝  ինչու չէիր հայտարարագրել, որի համար կա քրեական պատասխանատվություն, այսինքն՝ շղթան երկու կողմից փակ է։ Կամ ապօրինի հարստացման համար պիտի դատապարտվի, կամ  կեղծ հայտարարագիր ներկայացնելու համար»։

Հարցին՝ եթե հայտարարագրում առկա է մի ահռելի ունեցվածք, մինչդեռ պաշտոնյայի աշխատավարձն ավելի ցածր է, այս դեպքում ինչպես են պարզելու՝ նրա դղյակի աղբյուրը, նախարարը պատասխանեց. «Վարույթ իրականացնող մարմինը համապատասխան հարցումների, հայտարարագրում առկա տվյալների համադրման միջոցով կպարզի։ Ապօրինի հարստացման նախագիծը եւ պատասխանատվությունը տարածվում է նաեւ փոխկապակցված անձանց վրա։ Կինը, որդին իր ներկայացրած հայտարարագրի համար առանձին են պատասխանատվություն կրում։ Այս դեպքում, որքան է հավանականությունը, որ կնոջը, որը որեւէ վաստակ չունի, պաշտոնատար անձը իր ամբողջ, այսպես կոչված, ապօրինի եկամուտները նրա անունով կհայտարարագրի։  Դրա համար հաջորդող քայլերը փոխկապակցված անձանց ու հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը կընդլայնվի։ Միայն քրեականացումը ոչինչ  չի տա»,-մանրամասնեց Արփինե Հովհաննիսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ