News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չեմ կարծում, որ ԵԽԽՎ սառեցված հակամարտությունների ենթահանձնաժողովը արդյունավետ կգործի։ Այս մասին նոյեմբերի 18-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ ենթահանձնաժողովի նախագահ Ստեֆան Շեննահն անպայման ուզում է ինչ–որ բան ղեկավարել։ Սակայն այդ ենթահանձնաժողովը ոչ մի բանի չի հասել, քանի որ չի կարող աշխատել։ «ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովը նիստերն անցկացնում է փակ ռեժիմով, բայց քանի որ ադրբեջանական մամուլն անդրադարձել էր այդ հարցին, ես կասեմ. այո, մենք դեմ ենք եղել այդ ենթահանձնաժողովի աշխատանքին, քանի որ մեզ համար կար անընդունելի ձեւակերպում. «Լեռնային Ղարաբաղն ու մնացած օկուպացված շրջանները»։ Մենք ասում ենք, որ այդպիսով անհնար է ապահովել հարցի ադեկվատ քննարկումը»,– ասաց պատգամավորը։

Ռուստամյանը նշեց, որ Շեննահը հայտարարել է, որ երկու կողմն էլ համաձայնել են քննարկել Ղարաբաղի հարցն այդ ձեւաչափով։ «Ահա դա սադրանք է։ Մենք հայտարարել ենք, որ իմաստ չենք տեսնում այդ ձեւաչափով հարցը քննարկելու մեջ։ Մենք պահանջ ենք ներկայացրել, որ ցանկացած հակամարտություն կարող է քննարկվել երկու կողմերի համաձայնության առկայությամբ»,– ընդգծել է Արմեն Ռուստամյանը։

«Հայկական կողմն օրինական իրավունք ունի հրաժարվել այդ քննարկումներից։ Այդ գործընթացները չպետք է հակասեն Մինսկի գործընթացին, պետք է ճիշտ գնահատել Եվրոպայի խորհրդի դերն այդ հակամարտության մեջ»,– ամփոփեց Ռուստամյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ