News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 28
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Հաիթիում ՝ աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկում մեկնարկել են նախագահական ու խորհրդարանական ընտրությունները, հայտնում է Telesur հեռուստաալիքը։

 Նախօրեին իշխանությունները հայտնել են մինչեւ քվեարկության ավարտը Դոմինիկյան հանրապետության հետ ցամաքային սահմանը փակելու մասին, դա արվում է անվտանգության եւ վերահսկողություն իրականացնելու նկատառումներով, նշել է երկրի ՆԳՆ-ն։

Նախագահի պաշտոնին հավակնում է 27 մարդ։ Հիմնական թեկնածուներն են Ժյուդ Սելեստանը՝ Այլընտրանքային լիգայից, Ժովենել Մոիզը՝ Տետ Կալե կուսակցությունից, Ժան Պարլ Մոիզը ՝ «Պիտիտ Դեսալան» քաղաքական հարթակից ու Մարիզ Նարսիսը ՝ «Ֆանմի լավալյաս» կուսակցությունից։

Հաիթիում ընտրությունների առաջին փուլը կայացել է 2015-ի հոկտեմբերին, սակայն հետո դրա արդյունքները չեղարկվել են անազնիվ նախընտրական մեթոդների կիրառման պատճառով։ Նոր ընտրությունները նշանակվել էին հոկտեմբերի 9-ին, սակայն հետո դրանք էլ են հետաձգվել՝ «Մեթյու» կործանարար մրրիկի պատճառով, որի հետեւանքով երկրում 573 մարդ էր զոհվել։

Եթե թեկնածուներից ոչ մեկը չստանա ձայների 50 տոկոսը գումարած մեկ ձայն, երկրորդ փուլը կանցնի 2017-ի հունվարի 29-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել