News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հարցը լուծված է․ Անգելա Մերկելը հայտնել է 2017-ի Բունդեսթագի ընտրություններում կառավարության ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունը առաջադրելու որոշման մասին, գրում է Die Welt–ը։

«ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Մերկելն այլընտրանք չունի։ Հիմա, երբ պոպուլիստները սպառնում են Գերմանիան նորից վերցնել ամուր օղակի մեջ, Մերկելը պետք է արեւմտյան արժեքները պաշտպանի»,- վստահ է հրապարակման հեղինակ Տորսթեն Կրաուելը, որը Մերկելի որոշումն անվանում է քաղաքական հակահարված։

«Գերմանիայի շուրջն իշխանության են ձգտում պոպուլիստները։ Դա հնարավոր է դարձել որովհետեւ ավանդական քաղաքական հայացքները, ինստիտուտները ու մեթոդները կորցնում են իրենց նշանակությունը։ Մերկելի համար խոսքը քաղաքական կենտրոնի կայունացման մասին է՝ այն սեգմենտի, որը ընտրողներից շատերը դադարում են ընկալել որպես քաղաքական կենտրոն։ Խոսքն արեւմտյան արժեքների պաշտպանության մասին է, որոնք որոշ ընտրողներ դադարել են ընկալել որպես իրենց սեփականը»։

Ավելին, Մերկելի համար «խոսքը աշխարհակարգի պահպանման մասին է, այն աշխարհակարգի, որը ոմանք համարում են վերապրուկ, կամ մի բան, որը Մերկելն ինքն է քանդել»։

Գերմանացիների մեծ մասն ուզում է, որ Մերկելը մնա իշխանության ղեկին, գրում է հեղինակը։ «Կանցլերի նախընտրական քարոզարշավն ուղղված է լինելու ամբողջ արեւմտյան աշխարհի պաշտպանությանն այն տեսքով, որով այն կառուցվել է 1945-ից սկսած»։

«Ամենաշատը Մերկելը վախենում է ազատ առեւտրի վախճանից, չնայած այդ մասին բացահայտ չի ասում։ Նա ուզում է պահպանել տասնյամյակներով կառուցվող ու մշտապես սպառնալիքի տակ գտնվող համաշխարհային պայմանավորվածությունների կառուցվածքը՝ համենայն դեպս այն մասը, որը կպահպանվի մինչեւ 2017-ի աշուն։ Առանց ազատ առևտրի, Ամերիկայի, Չինաստանի ու նույնիսկ ԵՄ-ի շուրջ մաքսային խոչընդոտներով, հենց  Գերմանիայի արտահանումն էլ կփլվի»,- ասվում է հոդվածում։

«Թրամփը, Պուտինը ու Լե Պենը արեւմտյան աշխարհը գլխիվայր են շրջում, Գերմանիայում ընտրապայքարը բացառություն չի լինելու։ Չնայած միգրացիոն ճգնաժամին Մերկելը հույս ունի գործել «ոչ մի փորձարկում» կարգախոսով»,- ամփոփում է հոդվածագիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ