News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայում զանգվածային բռնաճնշումները շարունակվում են: Ըստ Reuters-ի՝ երկրում զանգվածային պաշտոնանկությունների հերթական ալիքն է անցել: Աշխատանքից ազատվել են, մասնավորապես, ավելի քան 15 հազար պետական ծառայողներ, զինվորականներ, ոստիկաններ եւ այլն:

Բացի այդ, փակվել են ավելի քան 550 կազմակերպություններ, այդ թվում՝ 18 բարեգործական, եւ 9 լրատվամիջոցներ:

Պաշտոնանկ արվածների թվում են 1988 զինվորականներ, 7586 ոստիկաններ, 403 ժանդարմներ, ավելի քան 5000 քաղծառայողներ:

Այսպիսով, Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո պաշտոնանկվ արվածների թիվը գերազանցում է 110 հազարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՖԵՏՕ-ի ղեկավար Գյուլենին կարող էին առևանգել ԱՄՆ-ում գտնվող իր առանձնատնից. ԶԼՄ-ներ
Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրում են 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը կազմակերպելու և այլ հակակառավարական գործունեության մեջ...
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Ամենաշատ