News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Իմ անդամակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությանն ու ընտրվելը գործադիր մարմնի կազմում բարձր վստահության ու պատասխանատվության նշան է։ Այս մասին նոյեմբերի 26-ին ՀՀԿ 16-րդ համագումարից հետո մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Նախարարը շեշտել է, որ իր համար մեծ պատիվ է ՀՀԿ-ին անդամակցելուց անմիջապես հետո ստանալ իր վաղեմի ընկերների վստահությունը ու ընտրվել կուսակցության գործադիր մարմնի կազմում։ «Ես դա դիտարկում եմ որպես բարձր վստահության, նաեւ պատասխանատվության նշան, քանի որ մեր այսօրվա օրենսդրության տրամաբանության շրջանակում բարեփոխումների համատեքստում, սահմանադրական փոփոխությունների հիման վրա, կարծում եմ, կուսակցական գործունեությունն ավելի խորը իմաստ է ստանում, ու կուսակցությունների ամրապնդումը քաղաքական մշակույթի ձեւավորման շատ կարեւոր բաղկացուցիչն է դառնում։ Հետեւաբար, ես զգում եմ մեծ պատասխանատվություն, անդամակցելով ոչ միայն կուսակցությանը, որը այսօրվա դրությամբ մեծամասնություն է կազմում, այլեւ ընդգրկվելով նրա գործադիր մարմնի կազմում»,- ամփոփել է Վիգեն Սարգսյանը։

Հիշեցնենք, որ ՀՀԿ գործադիր մարմնի նոր կազմը հաստատվել է կուսակցության 16-րդ համագումարում բաց քվեարկությամբ։ ՀՀԿ գործադիր մարմնի կազմում են Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Արմեն Աշոտյանը, Կարեն Ավագյանը, Վահրամ Բաղդասարյանը, Գագիկ Բեգլարյանը, Ռուբեն Թադեւոսյանը, Մուշեղ Լալայանը, Կարեն (Վիլհելմի) Կարապետյանը, Կaրեն (Սարգիսի) Կարապետյանը, Հրանուշ Հակոբյանը, Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը, Տարոն Մարգարյանը, Գագիկ Մինասյանը, Հերմինե Նաղդալյանը, Սամվել Նիկոյանը, Էդուարդ Շարմազանովը, Գալուստ Սահակյանը, Սամվել Ֆարմանյանը, ՎԻգեն Սարգսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ