News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում կարիք չկա երկրորդ պետական լեզվի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ռուսերենը երկրորդ պետական լեզու դարձնելու մասին խոսակցություններին։

«Ինչպես կարելի էր լրատվական մի մասով, կներեք բառիս համար, կուլ տալ այն խայծը, որ նետվեց մեր տեղեկատվական դաշտ։ Ռուսաստանի ԱԳՆ-ում աշխատող ինչ-որ պաշտոնյա արել է հայտարարություն։ Այդ հայտարարությունը բերել, դարձնել Հայաստանում քաղաքական օրակարգ… չե՞ք կարծում, հազար ներողություն, որ նման գործելաոճով մեր այդ լրատվամիջոցներն ավելի շատ են նպաստում այդ խնդրի արդիական մնալուն, քան, եթե ընդհանրապես այդ իրադարձությունը չբերեիք՝ Հայաստանի քաղաքական  թոփ քննարկվող թեմա դարձնելով»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Անդրադառնալով ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի այն հայտարությանը, որ կրթական համակարգում ռուսերենն ավելի բարձր կարգավիճակ պետք է ստանա, Արմեն Աշոտյանն ասաց, որ իր պաշտոնանկության օրը հրապարակավ ասել է, որ չի պատրաստվում անդրադառնալ կրթության եւ գիտության ոլորտների խնդիրներին, եթե դրա անհրաժեշտությունը խիստ չծագի։ «Չեմ տեսնում նման անհրաժեշտություն, որպեսզի այսօր դրժեմ իմ խոստումը եւ մեկնաբանեմ իմ գործընկեր նախարարի հայտարարությունը»։

Նշենք, որ օրեր առաջ Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարականների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան հանդես էր եկել հայտարարությամբ, նշելով, որ նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսաց լեզուն պետք է օրենսդրորեն կարգավիճակ ստանա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Ամենաշատ